National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.01.2023
Տնտեսվարողները սահմանին չեն վճարի արտադրության մեջ օգտագործվող, ներմուծվող հումքի ԱԱՀ-ն
1 / 2

Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն ընդգծել է, որ առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:

Մեր երկրի արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այդ ապրանքները Հայաստանի մաքսային տարածքը հատելիս գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է բիզնես միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու քաղաքականություն եւ դրա շրջանակում առաջարկում է որոշ ապրանքատեսակների ԱԱՀ-ով գանձումը հետաձգել, այսինքն՝ սահմանին այդ վճարները տնտեսվարողները չվճարեն: Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք օգտագործվում են հիմնականում արտադրության մեջ՝ ծառայելով որպես հումք, եւ չեն արտադրվում ՀՀ-ում, այլ ներմուծվում են:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am